Միջազգային

Մակրոնը հրաժարվել է Մոսկվայում կովիդ թեստ հանձնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է ռուսական կովիդ թեստ անել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ։ Այդ մասին տեղեկությունը հաստատել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

BBC-ին ֆրանսիական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Մակրոնի համար անընդունելի է եղել առողջապահական ընթացակարգը, որը կիրառվում է Ռուսաստանում։ Ավելի վաղ տեղեկություն էր եղել, որ Մակրոնը հրաժարվել է ՊՇՌ թեստից՝ վախենալով, որ ռուսների ձեռքը կընկնի իր ԴՆԹ-ն։ Երկու երկրների ղեկավարները զրուցել են իրարից բավական հեռու նստած և ձեռքսեղմում չի եղել։