Քաղաքական

Լուկաշենկոյին տրված պատասխանը թերի էր

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը կարծում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը թերի էր։

Radar Armenia-ի հետ զրույցում նա նշեց. «Դիվանագիտական բնույթի հայտարարություն էր, որը կարող էր ավելի կոռեկտ լինել, որոշակիություն պարունակել իր մեջ և ավելի հստակ լիներ, որպեսզի տարընթերցման տեղիք չտար»։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լուկաշենկոն, խոսելով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման գաղափարի մասին, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...»: 

Նորիկյանը, ընդգծելով հայ-բելառուս հարաբերությունները նշեց, թե Հայաստանը բոլորի հետ պետք է ունենա լավ հարաբերություններ.« Լավ հարաբերություններ ունենալը, սակայն, չի նշանակում, որ մեր արժանապատվությունը պետք է ոտնահարեն, նսեմացնեն և վտանգեն մեր պետականությունը»։