Հասարակություն

Հայաստանում մի քանի օր տեղումներ չեն լինի

Այսօր և առաջիկա մի քանի օրերին` փետրվարի 9-ը ներառյալ, Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +3-ից +5-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև -7։