Հասարակություն

Ի՞նչ ռիսկեր կբերի հիպոթեքային վարկավորման ծավալների աճը

2021 թվականին Հայաստանում ընդհանուր վարկավորման ծավալների նվազում է արձանագրվել, իսկ  հիպոթեքային վարկավորման ծավալներն աճել են մոտ 30 տոկոսով։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի պարզաբանմամբ հիպոթեքային վարկերի ծավալները շարունակել են բարձր մնալ հիմնականում եկամտային հարկի հետ կապված արտոնությունների տրամադրման պատճառով։ Հիփոթեքների աճը հիմնականում պայմանավորված է եկամտային հարկի վերադարձի փոփոխությամբ, որ առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում: Մասնավորապես 2022թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023թ. հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտու, 2023թ. հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտու, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ: Բնականաբար Երևանում բնակարան գնելու մտադրություն ունեցողներից շատերը  ձգտել են արագ արտոնյալ պայմաններով  հիպոթեքային վարկավորումով տներ գնել: