Միջազգային

Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը դիմել են Ռուսաստանին երկխոսելու անվտանգության վերաբերյալ

Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Ռուսաստանին երկխոսություն սկսել եվրոպական մայրցամաքի անվտանգության հարցերի շուրջ։  Բեռլինում բանակցություններին հաջորդած համատեղ փաստաթղթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կոչ են արել Ռուսաստանին «նպաստել Ուկրաինայի սահմանին իրավիճակի դեէսկալացմանը և սկսել բովանդակալից երկխոսություն անվտանգության վերաբերյալ։ եվրոպական մայրցամաքում»։

Նրանք ընդգծել են, որ պատրաստ են «կառուցողականորեն մասնակցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և արդյունքին միտված անվտանգության հարցերի շուրջ բանակցություններին»։ Փաստաթղթում մասնավորապես ասվում է. «Վայմարի եռանկյունու պետությունների և կառավարությունների ղեկավարներն ընդգծում են իրենց հանձնառությունը եվրոպական և անդրատլանտյան անվտանգության ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»:

Կողմերը նաև հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու և իրավիճակի սրման դեպքում Ռուսաստանի համար «հետևանքների» մասին, պաշտպանել են նորմանդական ձևաչափի դերը Մինսկի պայմանավորվածությունների իրականացման գործում։ Երեք երկրների ղեկավարները հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն պետք է «մշտապես վերանայի իր պաշտպանական և զսպման ռազմավարությունը»՝ հաշվի առնելով իրական իրավիճակի փոփոխությունները։