Ֆինանսներ

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մուծած հարկերն այս կիսամյակում շուրջ 4 անգամ ավելացել են

ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է 2022 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Առաջին տասնյակի 7-րդ հորիզոնականում է հայտնվել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ Կոմբինատի հարկերն այս կիսամյակում շուրջ 4 անգամ ավելացել են՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ։ 

Radar Armenia-ն ներկայացնում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վճարած հարկերը՝ վերջին հինգ տարվա կտրվածքով։

2022թ. (առաջին կիսամյակ) 7 772 129մլրդ. դրամ

2021թ. (առաջին կիսամյակ) – 1 854 315 մլրդ. դրամ

 

2021թ. (տարեկան) – 3 683 330 մլրդ. դրամ

2020թ. (տարեկան) – 1 585 702 մլրդ. դրամ

2019թ. (տարեկան) – 1 798 276 մլրդ. դրամ

2018թ. (տարեկան) – 2 030 951 մլրդ. դրամ

2017թ. (տարեկան) – 677 913.3 մլն. դրամ

Հայկ Մագոյան