Ֆինանսներ

Ozon-ի վաճառքները ավելացել են 2,1 անգամ

2023 թվականի արդյունքներով Ozon-ը տարեկան կտրվածքով 2,1 անգամ ավելացրել է վաճառքի շրջանառությունը մինչև 1,753 տրիլիոն ռուբլի․ ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: 

Անցած տարվա արդյունքներով առցանց հարթակում ձեռնարկատերերի շրջանառությունն աճել է 2,3 անգամ։ Ակտիվ վաճառողների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 450 հազարի: Շուկայում ակտիվ գնորդների թիվն աճել է 31%-ով՝ հասնելով 46,1 միլիոնի, պատվերների քանակը՝ 2,1 անգամ՝ հասնելով 965,7 միլիոնի: