Մշակույթ

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Վահե Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է Վահե (Ֆլոբեր) Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով. այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Հիշեցնենք, հոկտեմբերի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը: