Մշակույթ

Միլանում գիշերը նշել են «Ինտերի» 20-րդ չեմպիոնությունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Միլանի «Ինտերի» երկրպագուները» անցած գիշեր տոնել են թիմի 20-րդ չեմպիոնական տիտղոսը։ Նշենք, որ «Ինտերը» հաղթել է «Միլանին» և 5 տուր առաջ չեմպիոն հռչակվել։

«Ներաձուրիների» երկրպագուները խաղացողների հետ միասին նշել են հոբելյանական սկուդետոյի նվաճումը և ակումբի խորհրդանշանի վրա երկրորդ աստղի հայտնվելը։

«Այսօր յուրահատուկ, պատմական օր է «ներաձուրրի» ընտանիքի համար։ Այսօր մեր սրտերը լի են ուրախությամբ, քանի որ «Ինտերը» հասել է նրան, ինչի մասին քչերը կարող են երազել: Այսօր աշխարհի բոլոր մեր երկրպագուները տոնում են երկրորդ աստղի նվաճումը: Մեր պատմության այս անհավանական գլուխը միասին գրվել է բոլորիս կողմից», - հայտարարել է ակումբի նախագահ Սթիվեն Չժանը։