Մշակույթ

«Եվրատեսիլ-2023»-ը չի անցկացվի Ուկրաինայում․ Եվրոպական հեռարձակողների միություն

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտնել է, որ 2023 թվականին «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը չի կայանալու այս տարվա հաղթող երկրում՝ Ուկրաինայում` երկրում ռազմական գործողությունների պատճառով: Որոշումը կայացվել է՝ միջոցառմանը մասնակցող և դրանում ներգրավված յուրաքանչյուրի անվտանգությունը երաշխավորելու նպատակով: 

«EBU-ն ափսոսանքով որոշում է կայացրել միջոցառումը տեղափոխել այլ երկիր և կշարունակի քննարկումները հաջորդ տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար հարմար վայր գտնելու համար»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթել է Ուկրաինան, որը ներկայացրել է Kalush Orchestra-ն` «Stefania» երգով: