Մշակույթ

Կիհնու. Եվրոպայի վերջին մայրիշխանությունը

Կիհնուն հայտնի է որպես Կանանց կղզի: Սա մեկուսի վայր է Բալթիկ ծովում՝ Էստոնիայի արևմտյան ափի մոտ: Հայտնի լինելով որպես Եվրոպայի վերջին մայրիշխանություն՝ կղզու համայնքը գոյատևում է կանանց ուժի և տոկունության շնորհիվ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված այս անասելի հարուստ մշակույթը պահպանում են Կիհնուի կանայք։ 

Նրանք համատեղում են գյուղատնտեսությունը, երեխաների դաստիարակության և առօրյա կյանքի պարտականությունները՝ նախնիների ավանդույթները պահպանելու ժառանգական ապրելակերպի հետ: Մի վայրում, որտեղ տղամարդիկ պատմականորեն բացակայել են՝ ծովագնացության կամ արտասահմանում աշխատելու պատճառով, կանանց դերը Կիհնուում անցել է ավանդական գենդերային դերերի սահմանից և տարածվել ցամաքային կյանքի բոլոր ոլորտներում:

Մայրիշխանական այս ավանդույթները պահպանվել են՝ ի հեճուկս դաժան եղանակային պայմանների և 50-ամյա սովետական օկուպացիայի: Բայց որոշակի գործոններ, այդ թվում՝ երիտասարդ սերնդի արտագաղթն, ուղղված ավելի շատ հնարավորություններ գտնելուն, այժմ վտանգի տակ է դնում այս յուրահատուկ կղզու մշակույթը: 

Թեև սեզոնային զբոսաշրջությունը զարգանում է, քանի որ հետաքրքրասեր այցելուները գալիս են՝ ծանոթանալու Կիհնուի հարուստ ավանդույթներին, ապահովելով կղզու համար անհրաժեշտ «շարժը», սակայն բնակչությունը, ծերանալուն համընթաց, նվազում է:

Կիհնուի ավանդույթները այս կանանց այս միջոցով փոխանցվել են սերնդե սերունդ: Բայց յուրաքանչյուր մահի ու կորստի հետ այս հետաքրքիր մշակույթի ևս մեկ մասնիկ է կորչում։