Հայաստան

Օգոստոսի 27-ը՝ Գյումրու օր

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Գյումրի այցի շրջանակում հանդիպել է  Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի հետ։

Վարդգես Սամսոնյանը ողջունել է Հրաչյա Սարգսյանի այցը Գյումրի, ապա կողմերը շրջել են քաղաքում, խոսել Գյումրի-Երևան համագործակցային ծրագրերից, անհրաժեշտ միջոցներից և առաջիկա անելիքներից: Վարդգես Սիմոնյանը նշել է, որ այս տարի օգոստոսին Գյումրիում կանցկացվեն Երևանի օրեր, որի  շրջանակներում իրականացվելու են մի շարք մշակութային միջոցառումներ, համերգային ծրագրեր: Օգոստոսի 26-27-ին հայրաքաղաքն իր հարկի տակ կընդունի Երևանից ժամանող խմբերին և ամենատարբեր ծրագրերով Գյումրի այցելող հյուրերին: Տոնավաճառներ, համերգային ծրագրեր ու մշակութային մի շարք այլ միջոցառումներով օգոստոսի 26-ին կտրվի համագործակցային ծրագրերի մեկնարկը:

«Օգոստոսի 27-ին Գյումրին կնշի իր տոնը. երկու քաղաքների փոխգործակցության արդյունքում ձևավորված մշակութային բազմաբնույթ միջոցառումների վերջին ակորդը կտրվի օգոստոսի 27-ին՝ Վարդանանց հրապարակում, համերգային մեծ ծրագրով: Անցկացվելիք միջոցառումների, դրանց առնչվող կազմակերպչական այլ մանրամասներ կքննարկվեն ու կներկայացվեն առաջիկայում: Երկու քաղաքների համագործակցությունները այսքանով չեն սահմանափակվի, նախատեսվում են համագործակցային այլ ծրագրեր ևս իրականացնել»,- ասված է հաղորդագրության մեջ: