Հայաստան

Երևանում ընթանում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ նեղ կազմով

Երևանում սկսվել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը նեղ կազմով։ Նիստի մասնակիցներին ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Մինչ այդ տեղի էին ունեցել պատվիրակությունների ժամանումն ու համատեղ լուսանկարումը։

Նեղ կազմով նիստից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով նիստ։ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես կգան հայտարարություններով մամուլի համար։

Նախատեսված է նաև դրոշմանիշի և ծրարի մարում։

Նիստի օրակարգում ընդգրկված են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ արագ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Նիստից հետո նախատեսվում են արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների միջև և 2022-2024թթ. խորհրդակցությունների ծրագրի ընդունումը։