Քաղաքական

ԱԻՆ քրեական գործը կապված է կոռուպցիոն գործարքների հետ

Radar Armenia-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել ԱԻՆ-ի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործից։ Մասնավորապես, քրեական գործը կապված է կոռուպցիոն գործարքների հետ, որոնցում շոշափվում է նաև ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի անունը։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ԱԻՆ աշխատակիցներ։

Radar Armenia-ն փորձեց տեղեկությունները ճշտել նախաքննական մարմնից, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, թե տեղեկություններ չեն կարող տրամադրել` նախաքննության շահերից ելնելով: