Հասարակություն

Իրավապահներն ԱԻՆ-ում խուզարկության են մտել խորհրդակցության պահին

Radar Armenia-ն տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ քննչական գործողություններ են իրականացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկվա խուզարկություններից։ Մասնավորապես, իրավապահները խուզարկության համար ԱԻՆ մտել են սև համազգեստներով, դիմակավորված, և այն ժամանկ, երբ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր անցկացվում։ Խուզարկությունների պատճառով խորհրդակցությունը կեսից դադարեցվել է։

Տեղեկությունները ճշտելու համար Radar Armenia-ն դիմեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանին, որը նշեց. «Այո, խորհրդակցություն է եղել, բայց նախարարը դեռ չէր ժամանել, և խորհրդակցություն չի ընդհատվել, տեղակալը շարունակել է խորհրդակցությունը»։ Ըստ ԱԻՆ մամուլի քարտուղարի, «խուզարկությունը տեղի է ունեցել ուրիշ մարդու սենյակում, այնպես որ չէր կարող խանգարել խորհրդակցությանը»։

Նշենք, որ այս քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ԱԻՆ աշխատակիցներ։