Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին. այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք՝ դեռ հունվարին թուրքական կողմը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին։

Մարտի 2-ին ՀՀ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանն այս թեմայի մասին խոսելիս ասել էր, թե դեռ որոշում չկա. «Հուսով եմ կհամաձայնեք, որ աշխարհում, թույլ տվեք ասել, շատ սրընթաց կերպով են իրադարձությունները զարգանում և փոփոխվում՝ ամեն օր, ամեն վայրկյան։ Եվ, ըստ էության, նախկինում նույնիսկ կարճաժամկետ թվացող իրադարձությունները այժմ բավականին երկար են։ Երբ որ ժամկետները մոտենան, որոշում կկայացնենք»։