Քաղաքական

Պաշտպանության նախարարը մեկնաբանել է ԳՇ-ում կադրային փոփոխությունները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ԶՈՒ ԳՇ-ում կատարված կադրային փոփոխություններին՝ նշելով, որ ԶՈՒ-ն թևակոխել են շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան, և վաղուց ժամանակն է պատերազմի բովով անցած բազմաթիվ ունակ և երիտասարդ կադրերի բարձր պաշտոններ վստահել։ 

Նրա խոսքով, հաշվի առնելով տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ԶՈՒ-ում բարեփոխումները անհրաժեշտ են և անթույլատրելի է հապաղելը. «Կարծում եմ, որևէ խնդիր կամ վտանգ սրանով չենք բերել ու չենք պատրաստվում բերել։ Ավելին, ամեն ինչ միտված է նրան, որ մենք ունենանք օր առաջ ավելի մոտիվացված հրամկազմ, և սա ազդակ է պաշտպանական գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր սպաներին։ Բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ՝ անկախ նրանց բարեկամ, ծանոթ և այլ կապերից»։