Քաղաքական

Կադրային փոփոխություններ ԶՈՒ ԳՇ-ում

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Մարգարյանին ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով ՀՀ  ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ է նշանակվել Արամ Պողոսյանը:

Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արայիկ Հարությունյանը: