Լուրեր
Արամ Վարդանյանից՝ Վստրեչի ապերից պահանջում են բռնագանձել ապօրինի ծագման գույքը. գործը դատարանում է
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 2-ին շարունակվել է Արամ Վարդանյանի, նրա որդու և դստեր դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Ոստիկանությունում անցկացվել է 1802 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 709 ծառայող
Փետրվարի 3-ին տեղի ունեցավ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նոր Հաճնի կամրջի մոտակայքում մեքենան կողաշրջվել է
Փետրվարի 3-ին, ժամը 09:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. Տուժածներ չկան:

Արամ Խաչատրյանի 120 ամյակի միջոցառումների ցանկում ընգրկվելու համար ստացվել է շուրջ 40 հայտ
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, քննարկված ուղղություններով առաջարկություններ ներակայացնելու, պատշաճ իրազեկում ապահովելու վերաբերյալ:
Գերմանիան մտադիր է Leopard-1 տանկեր մատակարարել Ուկրաինա
Անցյալ շաբաթ Բեռլինը որոշել է բանակի պահեստներից Ուկրաինային մատակարարել 14 Leopard-2։