Քաղաքական

«Պատկերացում չունեմ, թե որտեղից իրեն այդ թիվը». Մամիջանյանը՝ Սաշիկ Սարգսյանի ունեցվածքի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի ունեցվածքին. «Պատկերացում չունեմ՝ այդ թիվը որտեղից իրեն, իրեն պետք է հարցնեք»։

Նա հիշեցրել է, որ Ս. Սարգսյանը բարեգործության նպատակով Արցախին գումար է փոխանցել. «Այդ փաստը լավագույնս ի ցույց է դնում մեր մոտեցումները»։

«Իշխանափոխությունից անցել է գրեթե հինգ տարի, ես դեռևս չեմ հանդիպել մի մարդու, ով վեր կենա և ասի, որ Ալեքսանդր Սարգսյանն իր նկատմամբ իրականացրել է այդ հայտնի 50 տոկոսների գործարքը։ Եթե նման մարդ իրականում գոյություն ուներ, ո՞նց է ստացվել, որ այս 4.5 տարում չեն գտել։ Օրինակ, նախագահ Սարգսյանի պարագայում գտել են լսողական խնդիրներ ունեցող մարդկանց, որոնք պետությանը 10 մլն դոլարի պարտք ունեն, դրա դիմաց կասկածելի կերպով նույնիսկ բնակարանը չեն բռնագանձում, և հանկարծակի նախագահ Սարգսյանի դեմ ցուցմունք են տալիս»,-հավելել է ՀՀԿ-ական պատգամավորը։