Հասարակություն

Արամ Վարդանյանից՝ Վստրեչի ապերից պահանջում են բռնագանձել ապօրինի ծագման գույքը. գործը դատարանում է

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 2-ին շարունակվել է Արամ Վարդանյանի, նրա որդու և դստեր դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Դատախազությունը պահանջում է Արամ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ռոստոմյան փողոց 7/5 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 37 մլն 880 հազար դրամ։

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/8 հասցեում գտնվող շինության քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 93 մլն 970 հազար դրամ։

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/5 հասցեում գտնվող շինության քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 120 մլն 405 հազար դրամ։

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/10 հասցեում գտնվող տարածքի քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 7 մլն 355 հազար դրամ։

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցի 24/3 հասցեում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքը՝ 77 մլն 110 հազար դրամ։

Bentley Continental GT տրանսպորտային միջոցի ներկայիս միջին շուկայական արժեքի՝ 17 մլն դրամի և 1 մլն դրամի տարբերության 9․4 %-ը, այն է՝ 14 մլն 304 հազար դրամ։

BMW X6 ավտոմեքենայի ներկայիս շուկայական արժեքի և արդեն վճարված 1 մլն դրամի տարբերությունը՝ 6 մլն 805 հազար դրամ։

104 մլն 13 հազար 540 դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

130 մլն 763 հազար 776 դրամ վարկերի և լիզինգի պայմանագրերի շրջանակներում ոչ օրինական եկամուտներից կատարված վճարումների գումարը, որը փոխանցվել է բանկերին։

70 մլն դրամ՝ «Հանդիպում առաջին» ՍՊԸ-ի մասնակցության օտարումից ստացված դրամական միջոցներ։

12 մլն դրամ՝ Քաջազնունի փողոց 4/5 հասցեի կաթսայատան օտարումից ստացված դրամական միջոցներ։

24 մլն 300 հազար դրամ Երևանի Հակոբյան փողոց 2/49 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։

45 մլն դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտա 17/8 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։

35 մլն դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտա 17/9 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։

46 մլն 98 հազար 106 դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 1 նրբանցք 5 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։

21 մլն 600 հազար դրամ՝ Արցախի պողոտայում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամուտ։

6 մլն 300 հազար դրամ՝ Արցախի պողոտայում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամուտ։

Քաջազնունի փողոց 4/5 հասցեի կաթսայատան ներկայիս շուկայական արժեքի, այն է՝ 145 մլն 560 հազար դրամի և արդեն վճարված 12 մլն դրամի տարբերությունը՝ 133 մլն 560 հազար դրամ։

Կարեն Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Կոտայքի մարզի Քաղսի 4-րդ թաղամասի 110 հասցեում գտնվող բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 12 մլն 930 հազար դրամ։

Արցախի պողոտա 10 Բ շենքի 26 բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 22 մլն 850 հազար դրամ։

Արամ Վարդանյանին պատկանող Արցախի պողոտայում գտնվող բնակելի տներից մեկը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 243 մլն 885 հազար դրամ։

Արցախի պողոտայի 10/7 խանութը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 44 մլն 555 հազար դրամ։

Արցախի պողոտայի 14/20 հասարակական շինությունը՝ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 78 մլն 380 հազար դրամ։

Կոտայքի մարզի Հրազդանի Վանատուր թաղամասի Հայ ֆիդայիների փողոցի 46 հողամասը, անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 1 մլն 660 հազար դրամ։

Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 4 մլն 85 հազար դրամ։

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոցի 6-րդ նրբանցքի 23-րդ հողամասը։ Իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 9 մլն 910 հազար դրամ։

Toyota LC ավտոմոքենան, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 350 հազար դրամ։

Ելենա Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Արցախի փողոց 19/10 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 95 մլն 100 հազար դրամ։

Արցախի փողոց 19/15 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 169 մլն 605 հազար դրամ։

Mercedes-Benz S 320 մակնիշի ավտոմեքենան, անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 3 մլն 200 հազար դրամ։

Արցախի պողոտա 11/9 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման գործարքից 45 մլն դրամ ստանալու պահանջի իրավունքը։

Արցախի պողոտայում գտնվող ևս մեկ անշարժ գույքի օտարման գործարքից 45 մլն դրամ ստանալու պահանջի իրավունքը։

Range rover evoque 2.0 ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 12 մլն 775 հազար դրամ։