Լուրեր
«ԱՄՆ-ն ձգտում է մրցակցության, ոչ թե հակամարտության». Բայդենը՝ Սիին
Մի սխալվեք. ինչպես մենք պարզ դարձրինք անցյալ շաբաթ, եթե Չինաստանը սպառնա մեր ինքնիշխանությանը, մենք կգործենք մեր երկիրը պաշտպանելու համար:

Ինչպե՞ս է ՀՀ ՊՆ հաշվեկշռում եղած գույքը Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ընթացքում ապօրինի օտարվել. դատախազը ներկայացրել է երրորդ միջնորդագիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի երրորդ միջնորդագիրը:

Հայաստանը նախնական հայտ է ներկայացրել 2027թ. Ֆրանկոֆոնյան խաղեր հյուրընկալելու համար
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանը պաշտոնապես նախնական հայտ է ներկայացրել 2027թ․Հայաստանում ֆրանկոֆոնյան խաղեր հյուրընկալելու համար: Ըստ նրա՝ խաղերին կարող է մասնակցել մինչև 4000 մարզիկ հինգ տասնյակ երկրից:

Ռեկորդ. Լեբրոն Ջեյմսը՝ NBA-ի պատմության ամենաարդյունավետ բասկետբոլիստ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը կարիերայի ընթացքում միավորների քանակով առաջ է անցել լեգենդար Քարիմ Աբդուլ-Ջաբարից և այդ ցուցանիշով բարձրացել է NBA-ի պատմության առաջին հորիզոնական:
ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երրորդ միջնորդությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ-ում շարունակվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասին երրորդ միջնորդության քննարկումը։