Միջազգային

ԱՄՆ-ն կկանգնի Ուկրաինայի կողքին, որքան անհրաժեշտ է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթն՝ ուղղված ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներին, հիմնականում կենտրոնացած է եղել ԱՄՆ ներքին խնդիրների վրա։ Բայց նա ելույթում նշել է, որ ԱՄՆ-ն միաժամանակ դիմակայում է մեկ այլ միջուկային մրցակցի՝ Ռուսաստանին: Բայդենը ողջունել է Արևմուտքի ջանքերը՝ հակազդելու նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժմանը Ուկրաինա և դիմել է Կիևի դեսպանին՝ ասելով. «Մենք պատրաստվում ենք ձեր կողքին կանգնել այնքան ժամանակ, որքան կպահանջվի»։