Միջազգային

«ԱՄՆ-ն ձգտում է մրցակցության, ոչ թե հակամարտության». Բայդենը՝ Սիին

Երեկ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատում իր ելույթի ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անդրադարձել է ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին։ Բայդենը հայտարարել է, որ ինքը Չինաստանի նախագահ Սի Ծինպինին ասել է, որ Վաշինգտոնը ձգտում է «մրցակցության, ոչ թե հակամարտություն»:

Բայդենը նաև նշել է, որ ԱՄՆ ներդրումներն իր դաշինքներում, ռազմական և առաջադեմ տեխնոլոգիաներում նշանակում են, որ Ամերիկան այժմ գտնվում է իր ամենաուժեղ դիրքում վերջին տասնամյակների ընթացքում՝ մրցելու համար Չինաստանի հետ և պաշտպանելու իր շահերը:

«Մի սխալվեք. ինչպես մենք պարզ դարձրինք անցյալ շաբաթ, եթե Չինաստանը սպառնա մեր ինքնիշխանությանը, մենք կգործենք մեր երկիրը պաշտպանելու համար: Եվ մենք դա արեցինք»,-ասել է Բայդենը՝ ակնարկելով ԱՄՆ կողմից չինական հետախուզական օդապարիկը ոչնչացնելու գործը։