Լուրեր
Խաչքարեր, խաչեր տեղադրելու գործընթացը կբարդացվի
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը տեղեկացրել է նաև, որ մշակվել է և առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում խստացումների վերաբերյալ որոշակի առաջարկությունների փաթեթ:

«Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն»-ը (GIZ) և Վերականգնման վարկերի բանկը (KfW) ՀՀ-ում գրասենյակներ կունենան
Մարտի 2-ին Երևանում կայացել է «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» ՍՊԸ-ի (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակմամբ համաձայնագրի ստորագրման արարողությունը։

Նորք-Մարաշում անվադողեր են այրվել
Մարտի 2-ին, ժամը 11։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցում այրվում են անվադողեր:

Որոշել են պահել պետության կառավարման մոդելը
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել այս պահին պահպանել պետության կառավարման մոդելը։
26-ամյա երիտասարդն անկանոն կրակոցներ է արձակել, ապա վրաերթի է ենթարկել երկու կնոջ
Փետրվարի 23-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։