ԱՄՆ-ն դաշնակիցների հետ քննարկում է Չինաստանի դեմ հնարավոր սանկցիաների սցենարը. Reuters
Միջազգային
2 Մարտի, 13:01ԱՄՆ որոշ պաշտոնյաների և այլ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն մտերիմ դաշնակիցների հետ քննարկում է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունները, եթե Պեկինը ռազմական աջակցություն ցուցաբերի Ռուսաստանին՝ Ուկրաինայում պատերազմի առնչությամբ:
Խորհրդակցությունները, որոնք դեռ նախնական փուլում են, նպատակ ունեն աջակցություն ստանալ մի շարք երկրներից (հատկապես G7-ի)՝ համակարգելու ու աջակցելու ցանկացած հնարավոր սահմանափակումների դեպքում:
Հետևեք մեզ Telegram-ում