Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելը հատուկ նպատակ չունի
Հասարակություն
2 Մարտի, 13:04
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելը հատուկ նպատակ չունի։
Նրա խոսքով. «Արդարադատության նախարարությունը Դատական օրենսգրքով սահմանված կարգով հարուցում է վարույթներ ու եթե վարույթի հարուցումից հետո գտնում է, որ կան իրավական հիմքեր միջնորդությամբ գնալու ԲԴԽ, իր լիազորությունների շրջանակներում գնում է այնտեղ, պաշտպանում է իր տեսակետը ու լինում են հաղթանակներ, նաև՝ պարտություններ»։
Ըստ Մինասյանի, եթե դատավորը ենթարկվում է պատասխանատվության՝ նշանակում է, որ դատավորը դժգոհ է լինելու իր դեմ կայացված որոշումից։
Հետևեք մեզ Telegram-ում