Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 19 ℃

Рус Eng

Գետափում վեճն ավարտվել է դանակահարությամբ

Հասարակություն

2 Մարտի, 14:33

Փետրվարի 11-ին, կեսգիշերին մոտ, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի և ազդրի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության են տեղափոխվել 32-ամյա 2 տղամարդ՝ երկուսն էլ Գետափ գյուղի բնակիչ։

Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքն արագ արդյունք տվեց։ Նրանք հանցագործությունը բացահայտեցին ոստիկանության և քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչության գործընկերների հետ։ Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ գիշերը Եղեգնաձորի Միկոյան փողոցի խանութներից մեկում տուժածներից մեկը և 38-ամյա մի տղամարդ վիճել են։

Միջադեպից մոտ 1 ժամ հետո նրանց միացել են այլ անձինք, և վիճաբանությունը շարունակվել էր Երևան-Մեղրի ճանապարհին։ 38-ամյա եղեգնաձորցին բուժօգնության դիմած տղամարդկանց դանակահարել էր ու դիմել փախուստի։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նա կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը