Լուրեր
Ռուբեն Վարդանյանը կազատվի Արցախի պետնախարարի պաշտոնից
Ռուբեն Վարդանյանը կազատվի Արցախի պետնախարարի պաշտոնից. այդ մասին վաղվա ուղերձում հայտնելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ռոսատոմ»-ի պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հեռանկարը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը։

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սպիտակի բժշկական կենտրոնի համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը
Առողջապահության ոլորտում մարզային համաչափ զարգացումը կարևորելով` Անահիտ Ավանեսյանն այս անգամ Լոռու մարզում էր: Նախարարը մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել Սպիտակի բժշկական կենտրոնի համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանն ու ծանոթացել բժշկական կենտրոնի նորոգված վերակենդանացման բաժանմունքի հնարավորություններին:

Արսեն Թորոսյանը Գյումրի բկ-ում հետաքրքրվել է գլխուղեղի կաթվածի բուժման պետական ծրագիրի ընթացքով
«Աշխատանքային այցով Գյումրիում էի և չկարողացա անտարբեր անցնել իմ հարազատ ոլորտի կողքով։ Ցանկություն կար տեղեկանալու, թե մոտ մեկ տարի առաջ Գյումրի ԲԿ-ում ներդրված գլխուղեղի կաթվածի բուժման պետական ծրագիրը ինչպես է ընթանում և ինչ զարգացումներ կան այդ մասով։
«Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրենից ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու հայց է ներկայացվել
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության տնօրեն Վ.Հ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել։