Հասարակություն

Արսեն Թորոսյանը Գյումրի բկ-ում հետաքրքրվել է գլխուղեղի կաթվածի բուժման պետական ծրագիրի ընթացքով

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն օրերս այցելել է Գյումրի.

«Աշխատանքային այցով Գյումրիում էի և չկարողացա անտարբեր անցնել իմ հարազատ ոլորտի կողքով։ Ցանկություն կար տեղեկանալու, թե մոտ մեկ տարի առաջ Գյումրի ԲԿ-ում ներդրված գլխուղեղի կաթվածի բուժման պետական ծրագիրը ինչպես է ընթանում և ինչ զարգացումներ կան այդ մասով։

Ծրագրի ղեկավարի և ԲԿ տնօրենի հետ նախ ծանոթացանք նոր նյարդաբանական բաժանմունքի հետ, ապա և քննարկեցինք ծրագրի արդյունքները և մոտակա պլանները։ Ծրագրի սկզբից մինչ օրս դրա շրջանակներում բուժօգնություն է ստացել 62 քաղաքացի, ինչը բավականին լավ ցուցանիշ է նոր ներդրված ծրագրի համար, սակայն տեղ ունի բարելավվելու և այդ նպատակով իրազեկման աշխատանքներ են իրականացվում թե՜ բնակչության, թե՛ բուժաշխատողների շրջանում (հատկապես շտապօգնության անձնակազմերի), որպեսզի զարգացող կաթվածը հնարավորինս վաղ ախտորոշվի և պացիենտը արագ տեղափոխվի բժշկական կենտրոն։

Մյուս ուղղությունը, որի վրա գործընկերներս աշխատում են, դա Լոռու մարզի մոտակա բնակավայրերից (Սպիտակ, Վանաձոր և այլն) կաթվածով պացիենտների ընդունումն է նախնական թրոմբոլիզից հետո կամ առանց դրա, ինչը շատ ճիշտ գաղափար է, քանի որ թրոմբէկտոմիա իրականացնող իրար մոտ գտնվող շատ կենտրոնների առկայությունը կարող է խաթարել ծրագրի կենսունակությունը և ազդել արդյունքների վրա»,- գրել է Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում։