Լուրեր
Փետրվարին ակնկալվում է անկանխիկ շրջանառության աճ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի ներդրման պահից ի վեր մինչ ընթացիկ տարվա հունվար ամիսը ներառյալ անկանխիկ շրջանառության ծավալը կազմել է 12 մլրդ 347 մլն 447 հազար դրամ:

Խստագույնս մոնիթորինգ իրականացվելու է․ առողջապահության նախարարը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է բնակչության առողության վրա Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր հետևանքներին։

Լուծում են սահմանահատման արագության հարցը
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով այդ որոշմանը, նշեց, թե դրա արդյունքում դյուրացվում է առևտուրն ու կրճատվում մաքսազերծման գործընթացը․ «Մասնավորապես, այս նախագծով լուծում ենք սահմանահատման արագության հարցը»։

Այս որոշմամբ միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչվեց եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորությունները
Շուրջ երկու տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցակարգերի վերացման համար, սակայն, հակառակ Ադրբեջանի ջանքերի, այսօր ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումը և այդ որոշմամբ, ըստ էության, նաև ավելի ամրացրեց և միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորություններն ու դրանով սահմանված կառուցակարգերը։
Վարչապետը հանձնարարել է ենթակառուցվածքների հարցը լուծել, նոր միայն՝ ասֆալտապատել
Կառավարությունը 2 մլրդ 387 մլն դրամ հատկացրեց 9 մարզում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: