Խստագույնս մոնիթորինգ իրականացվելու է․ առողջապահության նախարարը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին
Հասարակություն
23 Փետրվարի, 12:26
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է բնակչության առողության վրա Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր հետևանքներին։
«Վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են, և ընթացքում էլ խստագույնս մոնիթորինգ իրականացվելու է: Որպես առողջապահական գերատեսչություն՝ հետևում ենք ոչ միայն տվյալ, այլև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջության հասցվող հնարավոր ռիսկերին, դրանց վերաբերյալ պարբերաբար որոշակի գնահատական հնչեցնում ենք:
Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցները և հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ և ստանդարտներին համապատասխան շահագործումը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։
Հետևեք մեզ Telegram-ում