Հինգշաբթի, 23 Մարտի 2023

USD385.33

EUR410.78

RUB4.83

Երևան 4 ℃

Рус Eng

Մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը տեղափոխվել է Սիրիա

Հասարակություն

23 Փետրվարի, 12:00

ԱԻՆ-ը կազմակերպել է մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը Սիրիա։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 32 տոննա քաշով:

Բեռը ներառել է սնունդ և դեղորայք: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Ավելի վաղ ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 55 տոննա մարդասիրական օգնություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը