Վարչապետը հանձնարարել է ենթակառուցվածքների հարցը լուծել, նոր միայն՝ ասֆալտապատել
Հասարակություն
23 Փետրվարի, 12:06
Կառավարությունը 2 մլրդ 387 մլն դրամ հատկացրեց 9 մարզում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար:
Գումարը հատկացվել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ թվով 27 ծրագիր իրականացնելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ուշադիր լինել ասֆալտապատում իրականացնելիս՝ մինչ այդ համոզված լինելով, որ ստորգետնյա ենթակառուցվածքները նորոգված են կամ նորոգման կարիք չունեն․ «Եթե այդպես չէ, պետք է սկզբում ենթակառուցվածքների հարցը լուծել, նոր միայն՝ ասֆալտապատել»։
Հետևեք մեզ Telegram-ում