Լուրեր
Երկուստեք կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշման հրատապ միջոցների կիրառումը
Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ:

Լավրովը ժամանել է Ադրբեջանի արտգործնախարարություն
Աշխատանքային այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ադրբեջանի արտգործնախարարություն. այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Բլինքենը ժամանել է Ղազախստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Ղազախստան. այս մասին հայտնում է «Ղազինֆորմ» գործակալությունը:

Ուրախ կլինենք իրանական ընկերություններին տեսնել ճանապարհաշինության ոլորտում. Սանոսյանը՝ իրանցի նախարարին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը և այլ պաշտոնյաներ։
Կրիշտիանու Ռոնալդուն 2007թ. ի վեր առաջին անգամ չի ընդգրկվել ՖԻՖԱ-ի խորհրդանշական հավաքականում
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2007 թվականից ի վեր առաջին անգամ չի ընդգրկվել ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է լավագույն թիմի իր տարբերակը «The Best» մրցանակաբաշխության ժամանակ: