Լավրովը ժամանել է Ադրբեջանի արտգործնախարարություն
Միջազգային
28 Փետրվարի, 11:16
Աշխատանքային այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ադրբեջանի արտգործնախարարություն. այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նախատեսվում է Սերգեյ Լավրովի հանդիպումը Ջեյհուն Բայրամովի հետ։
Հիշեցնենք՝ երեկ տեղի էր ունեցել Լավրովի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. «Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված այլ երկրների ջանքերը»,- ասել էր ՌԴ ԱԳ նախարարը։
Հետևեք մեզ Telegram-ում