Հինգշաբթի, 30 Մարտի 2023

USD385.56

EUR413.50

RUB4.86

Երևան 10 ℃

Рус Eng

ԱԺ-ն քննարկում է ԱԱԾ-ում ատեստավորման նոր համակարգ ներդնելու նախագիծը

Քաղաքական

28 Փետրվարի, 10:55

ԱԺ-ն քննարկում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ԱԱԾ-ում ատեստավորման նոր համակարգ ներդնել։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի խոսքով, ատեստավորման նոր համակարգի ներդրման արդյունքում նախատեսվում է բարձրացնել վարձատրությունը, ինչպես նաև ապահովել ծառայողների մասնագիտական պատշաճ մակարդակը։ «Առաջարկվում է ԱԱԾ մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար: Նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ»,- տեղեկացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

Ըստ նրա՝ ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը կրկին ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում կունենա երկու անգամ դիմելու հնարավորություն։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում