Կրիշտիանու Ռոնալդուն 2007թ. ի վեր առաջին անգամ չի ընդգրկվել ՖԻՖԱ-ի խորհրդանշական հավաքականում
Սպորտ
28 Փետրվարի, 10:21
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2007 թվականից ի վեր առաջին անգամ չի ընդգրկվել ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է լավագույն թիմի իր տարբերակը «The Best» մրցանակաբաշխության ժամանակ:
Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա)
Աշրաֆ Հակիմի («ՊՍԺ», Մարոկկո), Ժոաու Կանսելու («Բավարիա»/«Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», Նիդեռլանդներ):
Քևին Դե Բրույն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Բրազիլիա):
Լիոնել Մեսսի («ՊՍԺ», Արգենտինա), Կարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Կիլիան Մբապե («ՊՍԺ», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա):

