Լուրեր
«Վստրեչի» կամուրջը ժամանակավոր փակ կլինի
Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով:

Արագածի լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. ներդրման ծավալը կկազմի 190 մլն դոլար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ նախապես խոստացված ժամկետներում ծրագրերն իրականություն չդառնալու դեպքում կկիրառվեն որոշակի պատժամիջոցներ։ Ըստ փոխվարչապետի՝ արտոնություն տալով սահմանափակվում է այլ պոտենցիալ ներդրողների գործունեությունը, ուստի կարևոր են ժամկետները։

Մարտի 15-ին կլինեն մանկավարժների թեստավորման ուղեցույցները
Կառավարությունը հաստատեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը:

«Աջափնյակ կայարանից հետո մետրոն կարող է շարունակվել երկու ուղղությամբ». Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավինյանը նշեց, որ մետրոյի նոր կայարանի շահագործմամբ ուղևորափոխադրումների քանակը 22%-ով աճում է. «Այն էական բեռ կվերցնի իր վրա և էականորեն կթեթևացնի փողոցների ծանրաբեռնվածությունը»։
Հայտնի է, թե որտեղ կկառուցվի մետրոյի Աջափնյակ կայարանը
Ըստ փոխքաղաքապետի՝ մինչև տարեվերջ կլինի մետրոյի կայարանի վերջնական նախագիծը. «Կարծում եմ՝ արդեն իսկ ժամանակն է՝ քննարկելու հետագա ֆինանսավորման հարցերը։ Ընդամենը 4 տարվա շինարարության հարց է»։