Երևանում ճոպանուղին կկառուցվի
Երևան
2 Մարտի 2023, 12:10Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում անդրադարձել է Երևանում ճոպանուղու կառուցման նախագծին։ Նա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է, թե որ փուլում է ճոպանուղու կառուցման նախագիծը․ «Ավարտական։ Հիմա ամփոփում ենք, ձևավորում ընդհանուր պատկերը, և շուտով ծրագիրը կհասնի կառավարությանը»,- հայտնել է Վահան Քերոբյանը։
Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է. «Ենթակառուցվածքների ներդրման մասով պայմանավորվածությունը հետևյալն է։ Ներդրողները պատրաստ են ճոպանուղու կառուցման համար ներդնել մինչև 20 մլն դոլար։ Եթե գումարը դրանից ավել կլինի, ինչը քիչ հավանական է, այդ դեպքում ենթակառուցվածքային ծրագրով էկոնոմիկայի նախարարությունը կարող է միջամտել»։
Ըստ Տիգրան Ավինյանի՝ Երևանի մանկական երկաթուղում ներդրողը պատրաստ է նաև ճոպանուղի կառուցել, որի համար 20 մլն դոլար կհատկացվի։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն