Լուրեր
Կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար
Վերջին շրջանում մեզ շատ են դիմում դպրոցներում երկար տարիներ դասավանդող միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները, որոնք 2023 թվականի օգոստոսի 20-ից այլևս չեն կարողանալու աշխատել իբրև ուսուցիչ, եթե բարձրագույն կրթություն չեն ստացել։

ՃՏՊ Երևան-ՄԵղրի ավտոճանապարհին․ կա տուժած
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տեղի ուժերի հետ համատեղ ուղղել այն և տեղափոխել ավտոքարշակի վրա։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Բարձր գնահատելով մի շարք երկրների հստակ հայտարարությունները Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման վերաբերյալ՝ դեսպանն ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման, ինչպես նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը:
Հայաստան-Թուրքիա խաղով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենը վաղը կաշխատի մինչև կեսգիշեր
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն մարտի 25-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 00:00-ին: