Հայաստան-Թուրքիա խաղով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենը վաղը կաշխատի մինչև կեսգիշեր
Հասարակություն
24 Մարտի, 23:39
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա խաղով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենը աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն մարտի 25-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 00:00-ին:
Հետևեք մեզ Telegram-ում