Երևան
Քաղաքապետարանում քաղաքացիների փաստաթղթերը կընդունվեն մինչև 17։30-ը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության՝ քաղաքացիների սպասարկման բաժնի Արգիշտիի փողոցի հ. 1 և Փ. Բուզանդի փողոցի հ. 1/3 հասցեներում գտնվող վարչական շենքերում քաղաքացիների սպասարկում իրականացնող գրասենյակներում փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է ժամը 17:30-ին՝ դրանք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Մալբրի» համակարգ մուտքագրելու և արխիվացման նախապատրաստելու նպատակով:
Նորք-Մարաշում կմեկնարկի ոռոգման ջրի՝ նոր կառուցվող ներքին ցանցի աշխատանքը
Նորք-Մարաշ վարչական շրջանը տեղեկացնում է, որ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանի ջանքերով և Երևանի ավագանու որոշմամբ՝ 2023 թվականին կմեկնարկի ոռոգման ջրի՝ նոր կառուցվող ներքին ցանցի աշխատանքը համայնքի այն հատվածում, ուր տարիներ շարունակ ոռոգման ջուր չի եղել:
«Փորձարկեցինք նոր ավտոբուսի հարմարավետությունը Երևանի փողոցներում»․ Տիգրան Ավինյան
MAN ավտոբուսները շարունակում են ժամանել Երևան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը փակ կլինի
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 18-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 19-ը ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:
Տիգրան Ավինյանը հանդիպել է կենդանասերներին, քննարկել թափառող շների հետ կապված խնդիրները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համայնքային իշխանությունը վստահ է՝ համակարգային մոտեցման դեպքում խնդիրը հնարավոր կլինի լուծել: Կարևոր է նաև հասարակության վերաբերմունքը։