Քաղաքացիների կողմից անօրինական ձևով փակված փողոցը բացվել է
Երևան
20 Հունվարի, 15:17
Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց-Խաչատրյան փողոցները միացնող նորակառույց ճանապարհի հետ հատվող փողոցը, որն անօրինական ձևով փակվել էր քաղաքացիների կողմից, բացվել է մեր համապատասխան աշխատակիցների կողմից. այս մասին տեղեկացնում է վարչական շրջանի աշխատակազմը։
Վերջիններիս զգուշացվել է նույն գործողությունը կրկնելու իրավական հետևանքների մասին:
Միևնույն ժամանակ ապամոնտաժվել է ճանապարհին հարակից անօրինական ցանցապատված տարածքը. այն վերադարձվել է համայնքին և ներառվել բարեկարգման առաջիկա ծրագրերում:
Հետևեք մեզ Telegram-ում