Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը փակ կլինի
Երևան
18 Հունվարի, 17:42
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 18-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 19-ը ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը: