Տիգրան Ավինյանը հանդիպել է կենդանասերներին, քննարկել թափառող շների հետ կապված խնդիրները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևան
17 Հունվարի 2023, 23:20Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է կենդանասերներին, քննարկել թափառող շների հետ կապված խնդիրները՝ աշխատանքի թափանցիկությունից, օրենսդրական փոփոխություններից մինչև կացարանների կառուցում:
Համայնքային իշխանությունը վստահ է՝ համակարգային մոտեցման դեպքում խնդիրը հնարավոր կլինի լուծել: Կարևոր է նաև հասարակության վերաբերմունքը։
«Թափառող կենդանիների խնդիրը անհանգստացնում է գրեթե բոլոր երևանցիներին: Անհրաժեշտ է բազմակողմանի և հոգատար մոտեցում՝ ուշադրության կենտրոնում պահելով նաև աշխատանքի թափանցիկությունը: Այսօր թափառող կենդանիների համայնքային կենտրոնում հանդիպում-քննարկում ունեցանք ոլորտի կայացման մեջ ակտիվ մասնակցություն ունեցող քաղաքացիների հետ:
Շնորհակալ եմ հանրային քննարկման բոլոր մասնակիցներից՝ համայնքային կենտրոնի ներկայացուցիչներից և երևանցիներից, համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Որոշել ենք առաջիկայում ևս հանդիպել և ամփոփել կատարված աշխատանքը:
Հ.Գ. Հանդիպման ավարտին կացարանի բնակիչներից Արջուկը գտավ նոր տիրոջ և նոր տուն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն