Երևան
Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը:
Նուբարաշենում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված արտաքին գովազդները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցները վարչական շրջանի մի շարք հասցեներում հերթական անգամ իրականացրին ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքներ։
Ստորագրվել է Երևանում նոր ճանապարհահատված կառուցելու վարկային համաձայնագիրը
Երևանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու և խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը: Այն իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել առկա ճանապարհը:
Աբովյան փողոցի՝ Պուշկին փողոցի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ երթևեկությունը կդադարեցվի
Պատճառվող Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:
Ավելի քան 800 աշակերտ կսովորի նոր, անվտանգ ու հարմարավետ պայմաններում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ավելի քան 800 աշակերտ կսովորի նոր, անվտանգ ու հարմարավետ պայմաններում. Ալեքսանդր Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոցը վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել: