Երևանյան լճից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել
Երևան
16 Հունվարի, 13:35
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել:
Այս տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ ընկած հատվածում:
Նախագծի մրցույթն արդեն հայտարարված է:
Հետևեք մեզ Telegram-ում