Երևանյան պոլիկլինիկաներում կներդրվի հերթագրման էլեկտրոնային համակարգ
Երևան
16 Հունվարի, 13:50
Քաղաքացիների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով երևանյան պոլիկլինիկաներում կներդրվի հերթագրման էլեկտրոնային համակարգ:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախագիծը մեկնարկել է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայից:
Հետևեք մեզ Telegram-ում