Միջազգային
«ԱՄՆ-ն դադարել է ՄԱԿ-ում միանալ ռուսաֆոբ որոշումներին». Գատիլով
Միացյալ Նահանգների պատվիրակությունը ՄԱԿ-ում դադարել է միանալ ռուսաֆոբ որոշումներին. հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։
Չինաստանն ու ԵՄ-ն քննարկել են տնտեսական համագործակցության խորացումը
Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն և Եվրոպական հանձնաժողովի առևտրի և տնտեսական անվտանգության հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը տեսազրույցում քննարկել են Չինաստան-ԵՄ տնտեսական և առևտրային հարաբերությունների ամրապնդման ուղիները։
Մերցը խոստանում է վերջ դնել անկայունությանը
«Իմ ուղերձը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն է, որ Գերմանիան կրկին ճիշտ ուղու վրա է», – ասել է նա։
Թրամփը պատրաստ է Իրանի դեմ ռազմական ուժ կիրառել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային գործարքին վերադառնալու վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների ծրագրված հանդիպումից օրեր առաջ կրկնել է ռազմական գործողություններ սկսելու իր մտադրությունը, եթե Թեհրանը չընդունի նրա վերջնագիրը:
Հայաստանը շրջանցող ավտոմոբիլային ճանապարհն արդեն կառուցվում է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ԱԴԱ համալսարանում կայացած միջազգային ֆորումում հայտարարել է, որ Իրանի հետ քննարկվող կարևոր նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող և Իրանի միջոցով Ադրբեջանի ու Նախիջևանի կապն ապահովող երկաթուղային հաղորդակցության ստեղծումն է։